համաշխարհային համաժողով
ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդագրություն է տտարածել, որում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: «ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Խորհրդարանների նախագահների…
Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է GSMA շարժական աշխարհ համաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը հունիսի 28-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ նախարար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում Հայկ Չոբանյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է։ Հայկ Չոբանյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն Նախագահն…
Էկոնոմիկայի փոխնախարարը՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին։ Վերջինս անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները: Իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության…
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է
Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով: Նշենք, որ ՏՏ համաժողովի մեկնարկը տրվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին։ Համաժողովի համար Հայաստան են ժամանել նաև հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը, System…
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 7-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվուն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Հայփոստ» ՓԲ…
Ընթանում է WCIT-2019 համաշխարհային համաժողովը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանում ընթանում է WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովը։
«WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի
«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։ «WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի են…
«WCIT 2019»-ը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները ՏՏ ոլորտում
Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում: Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է…
GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը WCIT 2019-ում կմիանա Քիմ Քարդաշյանին պանելային քննարկումների համար
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ GIPHY-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու…
«WCIT 2019»-ի օրակարգը հայտնի է
«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Եռօրյա համաժողովի օրակարգն արդեն հասանելի է «WCIT 2019»-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։ «Համաժողովի օրակարգն էապես ձևավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն…
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։










