Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդագրություն է տտարածել, որում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով:
«ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:
- Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին
- Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին՝ դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:
ՀՀ ԱԺ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարևոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին: Ավելին՝ գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլև հասարակական կազմակերպությունների աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

