ՀԱՄԱՍ-ը ստանձնել է
ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Թել Ավիվի հրթիռակոծության պատասխանատվությունը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, թե հրթիռակոծել է Թել Ավիվը։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզ էդ-Դին ալ-Քասամ բրիգադների հայտարարության մեջ։ «Հրթիռային հարձակումն իրականացվել է Թել Ավիվի վրա՝ ի պատասխան այդ հատվածում խաղաղ բնակիչների վրա հարձակումների», – ասվում է արմատական խմբավորման հայտարարության մեջ:

