Համավարակ
ԱԱՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում
Սեպտեմբերի 10-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտել է, որ Հանրապետություն ամբողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը: Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը Վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ «Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել…
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 645 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 645-ով: Համավարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 012 599-ի։ Մեկ օրում մահվան 793 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 187 200 պացիենտ: Առողջացածների թիվը մեկ օրում աճել է 15 256-ով: Ընդամենն առողջացել է 6 270 731 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսի 423 նոր դեպք է հաստատվել
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում: «Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության…
Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո, Բավրա-Նինոծմինդա անցակետերն աշխատելու են ժամը 10։00-22։00-ը
Սեպտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն…
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում
Օգոստոսի 25-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։ Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս. Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ինքը հայրենիքի դավաճան պաշտպանության նախարարներից է եղել «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները…
Հայաստանում ներկայում գերակշռում է դելտա շտամը. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են: Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ: «Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց…
Սովորողները կամ պետք է ներկայացնեն սերտիֆիկատ, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ
Հուլիսի 31-ին Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 30-ին կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: «Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր…
Տոկիոյում կորոնավիրուսով օրական վարակման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել: Մայրաքաղաք Տոկիոյում, ուր ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, նախորդ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հուլիսի 29-ին՝ 3865 դեպք:
ԱՆ-ն ներակայցրել է համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում արված ծախսերը
Հուլիսի 30-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Արցախից Սուրբ Աստվածամայր ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա Արցախում կորոնավիրուսով վարակվածներից միայն…
Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է երկրի բոլոր շրջանները: «Երկրում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Համավարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնել է Ատալը: Նրա փոխանցմամբ՝ Ֆրանսիայի բոլոր շրջաններն այժմ հիվանդության տարածման արագության տեսանկյունից գտնվում են կարմիր գոտում:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 811-ով՝ մինչև 6 078 522: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 476 222 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 22 547-ով: Ապաքինվել Է 5 450 004 մարդ: Մինչ այս վարակից մահացել Է 152…
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 213 մարդ
IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին մեկ օրում Covid-19-ից մահացել է 213 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 87 հազար 374-ի: Երկրում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 25 հազար 441 նոր դեպք, որից 2740-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 3 մլն 548 հազար 704 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 3 մլն 152 հազար…
Վրաստանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման շեմին է
Aliq Media-ի հաղորդմամբ՝ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն զգուշացնում է, որ Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք։ Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում: Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է…
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է․․․
Հուլիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացած օտարերկրացիների հերթը պայմանավորված է օտարերկրացիների պատվաստման կարգի փոփոխությամբ: «Հերթերը կապված են նոր փոփոխությամբ, ըստ որի, ամսի 15-ից սկսած Հայաստանում պատվաստվելու իրավունք կստանան այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 և ավելի օր այստեղ կանցկացնեն: Թերևս, դրանով…
Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը հայտնել է, որ Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: «Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է…










