Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել:
Մայրաքաղաք Տոկիոյում, ուր ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, նախորդ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք:
Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հուլիսի 29-ին՝ 3865 դեպք:

