հայազգի
Christian Dior Parfums-ը նոր հայազգի տնօրեն ունի
Ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է նշանակվել հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը: Այս մասին տեղեկացել ենք Instagram-ի իր էջից: «Ինձ համար մեծ պատիվ է՝ միանալ Christian Dior Parfums-ին՝ օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի, վստահորեն ձգտող դեպի ապագա: Այսօր ես ուրախ եմ, որ կկարողանամ կյանքի կոչել իմ տեսլականն իմ բուրումնավետ ստեղծագործություններով՝…
Դալալոյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն
Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Արթուր Դալալոյանը 262,500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսական հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Երկրորդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի ընտրանիներն են: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:…
Մարգարիտա Գասպարյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն
Ստամբուլում ընթացող մրցաշարը Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել։ Առաջին շրջանում նա 2 սեթում՝ 6-2, 6-0 հաշվով հաղթանակ է տարել թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 4 րոպե: Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը լինելու է Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը:
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Հենրիկը հաղթանակներ է գրանցում Գերմանիայում
Գերմանական Weser-Kurier Bremen պարբերականը վերջերս անդրադարձել է գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Հենրիկին (Օհանյան): Երիտասարդ բռնցքամարտիկը հարզացրույցում խոսել է իր սպորտային հաջողություններից և առաջիկա պլաններից: Հիշեցնենք, որ Արթուրը պայմանագիր ունի SES BOXING-ի հետ, միևնույն ժամանակ ներկայացնում է Բրեմենի Արարատ բռնցաքամարտի ակումբը, որի հիմնադիրը նրա հայր Հենրիկ Օհանյանն է: Հայր Օհանյանն էլ իր հերթին եղել է…
Ե՞րբ է լուսաբանվելու Ադրբեջանի կողմից իր հարևանի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը. Թանկյան
Ամերիկյան System of a Down ռոք խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Instagram-ում: Թանկյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին»,-մեջբերել է նա Ադրբեջանի կատարած հայտարարությունը: Թանկյանն իր կողմից հարց է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջան) կողմից իր հարևանի (Հայաստան) ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը…
Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է
Հանրահայտ հայազգի գրող Նարինե Աբգարյանը հայտնվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում: Այս մասին հայնում է՝ The Guardian: Նարինե Աբգարյանի հեղինակած գիրքը, որի վերնագիրն է՝ «Երկնքից ընկնում է 3 խնձոր» պատմում է հայկական գյուղական կյանքի մասին: Գիրքը հրատարակվել է Oneworld Publications-ի կողմից և հեղինակին բերել միջազգային ճանաչում:
Օֆշորային հանքահենները վերջին փրփուրներից են բռնվել. Լևոն Գալստյան
ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանըն իր Facebook-ի էջում գրել է. «Կոմայի մեջ գտնվող օֆշորային հանքահենները վերջին փրփուրներից են հիմա էլ ուզում բռվեն։ Երևի տեսան միջազգային արբիտրաժով վախեցնելը չի անցնում, ինչ-որ արտերկրի անհայտ հայազգի բաժնետերերի դիմումներով են ուզում վախեցնել ՀՀ քաղաքացիներին։ Հիմա էլ որքան հասկացա սպառնում են դիմել Մարդու իրավուննքերի Եվրոպական դատարան, թե բա պետությունը չի կատարել…
Հայազգի պատգամավոր Կարո Փայլանի աղմկահարույց հայտարարությունը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի Թուրքիան 2019-ին պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: «Վերջերս լրատուամիջոցներում էր հայտնվել մի փաստաթուղթ, որ բացայայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողության մի ծրագիր: Այս թեմայի վերաբերյալ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին մի շարք հարցադրումներ ենք ուղղել»,- գրել է…