Հայաստանի կողմից

  • Իրանն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը

    Իրանն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը

    Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է․ «Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը։  

  • Մակրոնը խիզախություն է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը

    Մակրոնը խիզախություն է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար: Մակրոնի խոսքը X սոցկայքի միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին: «Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս…

  • Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնել

    Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնել

    Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- ասված է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

  • Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

    Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

    Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների համար: Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից: «Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման…