հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում: Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի քաղաք Ստրումիցա, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Այս մասին հայտնում է…
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Իսպանիա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ ծանոթանալու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպմանը:…
Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը նշեց նորամուտը հավաքականի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը տոնեց իր նորամուտը ընտրանու կազմում: 2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երկրորդ կեսին փոխարինման մտավ այդ ժամանակ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:
Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։





