հայաստանցիներ
Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ IRI
Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը։ Այս մասին պարզ է դարձել ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքների համաձայն: Միաժամանակ, հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հարցումն անցկացվել է…
Ադրբեջանցիները կորոնայով հիվանդների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել
Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։ «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա…
Հայաստանցիների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Չելյաբինսկում
Օգոստոսի 28-ի երեկոյան Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի բնակիչների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհի 1605 կմ-ին՝ Աշինսկի շրջանի տարածքում Hyundai Sonata մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը փորձել է վազանց կատարել մայրուղու այն հատվածում, որտեղ դա արգելված է: Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի: Հանդիպակաց երթևեկելի…
Պուտինը ՌԴ քաղաքացիություն է տրամադրել 13 հայաստանցիների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել 13 հայաստանցիների ՝Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն տրամադրելու մասին։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Բացի դրանցի՝ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել 8-ական քաղաքացիներ Տաջիկստանից և Մոլդովայից, 7-ական՝ Ուկրաինայից և Ադրբեջանից, 6-ական՝ Աֆղանստանից և Ուզբեկստանից, 3 Իտալիայից, երկուական Ղազախստանից, Թուրքիայից և Վիետնամից, և 1-ական Վրաստանից և Թուրքմենստանից: Բացի այդ, քաղաքացիություն է…




