fbpx
Հայաստան

Ադրբեջանցիները կորոնայով հիվանդների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել

Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ
Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի
Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեև չստուգվի, պարզ չի լինի։
Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/samvel/posts/10158388766028781

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ