Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի քննադատությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությանը Հայաստանին սպառնում է վնասել ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին և տարածաշրջանի կայունությանը։ Արևմտյան աջակցությունը Բայրամովը որակում է որպես «միակողմանի» և «կողմնակալ», փորձելով արժեզրկել Հայաստանի դաշինքները ժողովրդավարական երկրների հետ, հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը վերականգնվում է 2020 թվականի պատերազմից։ Բայրամովի հայտարարությունները 2024 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ, ԵՄ և Հայաստանի ղեկավարների…

    Բայրամովը դժգոհում է ԱՄՆ-Հայաստան և Հայաստան-ԵՄ հարաբերություններից, բայց ոչինչ
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հրապարակել է ապատեղեկատվություն, որը, ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ), չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդել էր, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ այն իրականության հետ…

    Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը հերքվեց երկրորդ անգամ
  • Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, վերջին տարիներին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք բարձրացնում են պետական շահերի հանդեպ հավատարիմ լինելու հարցեր։ Այդ հայտարարությունները հաճախ չեն պարունակում ուղղակի պնդումներ, այլ ներկայացվում են որպես հիպոթեզեր կամ առաջարկներ, ինչը հնարավորություն է տալիս հետագայում պաշտպանվել քաղաքական քննադատություններից։ Նրա վերջին հարցազրույցի հայտարարությունները ներկայացնում են այդ քաղաքականությունը, որը շատերի…

    Փաշինյանի հակապետական դարաշրջանը՝ 1-10 սանդղակում
  • Ադրբեջանի արտգործնախարարության բուռն արձագանքը Լեհաստանի նախագահի այցին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ԵՄ դիտորդական առաքելության դիտակետ, կրկին ցույց է տալիս Բաքվի նյարդային վերաբերմունքը միջազգային նախաձեռնությունների նկատմամբ։ Երբ դիտորդական առաքելությունը, որն ուղղված է կայունության ապահովմանը, ներկայացվում է որպես «հեռադիտակային շոու», հարց է առաջանում՝ արդյոք սա պարզապես դիվանագիտական լեզու է, թե խորապես արմատացած վախ՝ տարածաշրջանային իրավիճակի նկատմամբ…

    Լեհաստանի նախագահի այցը բորբոքեց ադրբեջանական արձագանքը
  • Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր Հայաստան այցի շրջանակում կանգ առավ Երասխում՝ Եվրամիության դիտորդական առաքելության լեհական անձնակազմի հետ հանդիպելու։ Այս այցը պարզապես արարողակարգ չէր․ այն հստակ ուղերձ էր՝ Լեհաստանը կանգնած է Հայաստանի և տարածաշրջանի կայունության կողքին։ Դուդան շեշտեց, որ առաքելությունը, որը ղեկավարում է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալն ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին է, ունի հատուկ առաքելություն՝ դիտարկել…

    Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ ԴԱ-ի լեհ ներկայացուցիչներին
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին ուղղված նամակները նոր քննարկումներ են առաջացրել տարածաշրջանային խաղաղության հեռանկարների շուրջ: Սակայն որքանո՞վ են այս դիվանագիտական քայլերը կարող են իրական փոփոխություններ բերել: Վերջին երեք տասնամյակում տարածաշրջանում իրականացվել են բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններ: ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մադրիդյան սկզբունքները և Կազանի բանակցությունները եղել են առանցքային, սակայն չեն հանգեցրել կայուն խաղաղության:…

    Բայդենի նամակները՝ նոր հնարավորություննե՞ր, թե՞ դիվանագիտական ֆորմալություն
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Համաշխարհային մարտահրավերների դեմ մեր պայքարում մեր ամենակարևոր ուժը Թյուքական աշխարհի միասնությունը, համախմբվածությունը և համերաշխությունն է։ Այս ճշմարտությունը տեսել և շարունակում ենք տեսնել վերջերս հանդիպած բազում իրադարձություններում»,-ասել է Էրդողանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի…

    Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
  • Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական…

    Գրիգորյանը Լուի Բոնոյին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները
  • Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:»  

    Միրզոյանը և Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
  • Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Արարատ…

    Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները