Հայաստան-Իսպանիա հարաբերություններ
Բարսելոնում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Դեկտեմբերի 18-ին Բարսելոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Նրա պաշտոնավարման շրջանակում գրասենյակը նպատակ ունի զարգացնել և խորացնել առևտրատնտեսական և մշակութային կապերը Հայաստանի և…

