Հայաստան-Իտալիա
Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քիչ առաջ հրաժարականի մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստից հետո։ Վանեցյանն նշեց, որ նիտը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված հարցերի քննարկմանը։ «Իտալիայում մեր հավաքականը աննախադեպ հաշվով՝ 9-1, պարտություն կրեց, որը մեզ համար մտահոգիչ էր եւ պետք էր այդ հարցի լուծումները տրվեին։ Որպես ՀՖՖ նախագահ…
Իտալիան անընդհատ մեկ հոգու առավելություն ուներ տուգանայինի դիմաց. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, անդրադառնալով Իտալիայի հետ Երևանում անցկացրած խաղին, նշեց, որ մեր ընտրանին գոնե մեկ միավորի արժանի էր այդ խաղում: «Իհարկե, հաշիվը մոռանալ չի լինի, բայց կարծում եմ՝ մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակես ստացվեց, չեմ կարծում, որ կարմիր քարտը փոխեց խաղը, 10 հոգով կարող էինք հաջողության հասնել. երկրորդ գոլը խփեինք,…
ՈւԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Քիչ առաջ Երևան ժամանեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը: ՈւԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ…
Եկե՛ք ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը․ FAF-ը հրավիրում է երթի
Հայկական առաջին ճակատը՝ FAF-ը, իր Facebook-յան էջում գրում է․ «Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի՝ մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։ Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք…
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։ Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։ Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել…