fbpx
Սպորտ

Եկե՛ք ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը․ FAF-ը հրավիրում է երթի

Հայկական առաջին ճակատը՝ FAF-ը, իր Facebook-յան էջում գրում է․

«Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի՝ մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։

Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը։

Հավաքվում ենք սեպտեմբերի 5-ին՝ժամը 16։30-ին, Օպերա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի 18։15-ին։

FAF-ը լինելու է սև շապիկներով.մեր տրիբունան արևելյանն է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ