Հայաստան
Հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը,…
«Լավ հանդիպում՝ Բրյուսելում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս կարգավիճակը՝ Ժնևում արտգործնախարարների հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրել է պաշտոնյան։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին: Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության…
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի…
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն…
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում խոսք չկա և չի կարող լինել «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կարող էր խախտել կողմերից մեկի ինքնիշխանությունը: Այս մասին «РГ»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նա մանրակրկիտ ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման սկզբունքը: «Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում…
Վաշինգտոնը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսն ընդգծել է զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում…
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն էին իրականացրել, և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես…
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրել է. «Այսօր կրկին տեղեկություններ ստացանք երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինվորի` վիրավորում ստանալու մասին: Այս և շատ այլ չարդարացված զոհերի առկայությունը սնում է ատելությունն ու անկայունությունը: Գործողությունների անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը…
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել,- գրում է EconomicTimes-ը: Երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք:…
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը, բանկը կանխատեսում է, որ 2022-ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8 տոկոս: ՎԶԵԲ-ը հրապարակել է իր վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցը: ՎԶԵԲ-ն իր կայքում նաև հոդված է հրապարակել՝ վերնագրելով «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում»: Նշվում է, որ տարածաշրջանի երկրները գրանցում են…
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է…
2020 թվականի այս օրը` առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: 44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից՝ կամավորական պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը: Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ…
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։ Հայտնում է ՊՆ-ն։
Ռուսաստանից այս օրերին հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան, նրանք խորհրդատվություն ստանալու կարիք ունեն։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» ՀԿ աշխատանքային միգրացիայի ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ նշելով, որ իրեն դիմում են տարբեր հարցերով։ «Առաջինը հարցնում են, որ եթե գան, կարո՞ղ են սահմանը հատել։ Անկեղծ ասած, մինչև այսօր կարծես թե խնդիր չկար, բայց…