Հայեթ Աբիդալ
Աբիդալը կնոջը խոստովանել է՝ ՊՍԺ-ի խաղացողի հետ իրեն դավաճանելու մասին
Կատալոնական «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալի կինը՝ Հայեթ Աբիդալը, ամուսնալուծության հայցով դիմելու է դատարան։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է իրեն ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստ Կեյրա Ամրաուի հետ։ Աբիդալի կինն ասել է, որ ուզում է մաքրել իր պատիվն ու հեղինակությունը։

