հայեր

  • Ավստրալիայի սենատորը խոստացել է ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները

    Ավստրալիայի սենատորը խոստացել է ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները

    Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերտը միացել է Համատեղ արդարադատության նախաձեռնությանը և խոստացել ճանաչել Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները: Սենատոր Սիուերտը աջակցման հայտարարություն է ստորագրել Համատեղ Արդարադատության Նախաձեռնությանը, որը կոչ է անում Ավստրալիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչել 1915-ի ցեղասպանությունը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ-ՀԱ) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ընդգծել է, որ Համատեղ Արդարադատության Նախաձեռնությունը չափազանց հպարտ է, որ…

  • Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ Բելգիայի խորհրդարանը՝ Ադրբեջանին

    Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ Բելգիայի խորհրդարանը՝ Ադրբեջանին

    Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության, ինչպես նաև ժնևյան կոնվենցիայի համաձայն։ Այս մասին հայտնել է Բեյգիայի հայերի կոմիտեն։ Երկրի խորհրդարանը նաև խստորեն դատապարտել է գերիներին խոշտանգելը։

  • Freedom House-ը հորդորել է Ադրբեջանին՝ աջակվել ՄԻԵԴ-ի ջանքերին

    Freedom House-ը հորդորել է Ադրբեջանին՝ աջակվել ՄԻԵԴ-ի ջանքերին

    Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է հղել Ադրբեջանին։ Կազմակերպությունը հորդորել է այդ պետությանը համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կապված այնտեղ անազատության մեջ պահվող հայ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների ստուգման ու այս հարցերի շուրջ թափանցիկ հետաքննության համար։ Freedom House-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ պետք է դատարաններին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

  • Պանթուրքական ծրագրերը վտանգավոր են ողջ քաղաքակիրթ աշխարհի համար․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

    Պանթուրքական ծրագրերը վտանգավոր են ողջ քաղաքակիրթ աշխարհի համար․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

    Արցախի արտաքին գործերի նախարարություն է հայտարարություն է տարածել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց:…

  • Միհրան Հարությունյանը շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից

    Միհրան Հարությունյանը շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից։ «Այսօր Ռուսաստանի հայերի միության կողմից ստացա «Ոսկե խաչ» շքանշանը։ Շնորհակալություն ուշադրության և վերաբերմունքի համար։ Սփյուռքը պիտի կարևորագույն դեր խաղա Հայաստանի զարգացման գործում, պոտենցիալը պիտի օգտագործվի բոլոր ոլորտներում։ Հիմա, ցավոք, սփյուռքի ճանապարհը…

  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի

    Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի

    «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ «Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին…

  • Հարձակվել են Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա

    Հարձակվել են Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա

    Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում գրված է․ «Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»։ https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3743204442408959

  • Ադրբեջանցի զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ

    Ադրբեջանցի զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են հայերի մասին. 1) «Ղարաբաղը կմաքրվի…

  • Ալիևը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

    Ալիևը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում…

  • Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունը․ ԱԳՆ

    Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունը․ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ։ «31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի…

  • Այսօր Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցն է

    Այսօր Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցն է

    Ուղիղ 31 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի հունվարի 13-ին, Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաք Բաքվում իրականացվեց հայերի բռնի տեղահանում։ Այն ուղեկցվեց ցեղասպանական դրսևորումներով, վայրագություններով ու դաժան սպանություններով։ Գործողությունը կազմակերպել էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» խմբավորումը։ Վերջինը հովանավարվում էր իշպանությունների կողմից՝ ԽՍՀՄ-ի թողտվությամբ։

  • Արցահայերի անվտանգ ու խաղաղ կյանքի միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է․ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցահայերի անվտանգ ու խաղաղ կյանքի միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է․ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել։ Դրան կից Թանկյանը գրել է, որ Արցախի անկախության ճանաչումը միակ միջոցն է երաշխավորելու անվտանգ ու խաղաղ կյանք Արցախի հայերի համար։ Նա նշել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևն առաջին քայլ էր, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի Ազգային Ժողովը նույնպես «Այո» քվեարկի։ https://www.facebook.com/SerjTankian/posts/10158924753819798?__cft__%5B0%5D=AZWcOmtIVRjeNYwtsKmchFoCvMvtEsWmGc6L9gCCPl-XGZKW82HqGVteBUTw5ZO4NsMfp55E4RSlFWs3nQIA_zSWRlXOV9-XR3tCwdaddMYZ8YYxyim-Y0a1HRkQaAMeSspHaktBa-JsVuaYC4Ye2Pf0kQSBKpM98glpE9aqWmj_xQ&__tn__=%2CO%2CP-R

  • ՖԻՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել

    ՖԻՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել

    ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել: Հայտնենք, որ նա սոցկայքերում գրառում էր կատարել ու կոչ արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ մեծերից մինչև փոքր: «Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր նա: Այս…

  • Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 100 մլն դոլար տրամադրել հայերին

    Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 100 մլն դոլար տրամադրել հայերին

    ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել դադարեցնել Անկարային ու Բաքվին զենքի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի Facebook-ի էջից։ Մենենդեսը նաև կոչ է արել 100 միլիոն դոլար տրամադրել հայերին՝ հումանիտար աղետը կանխելու համար, ինչպես նաև՝ վերականգնել բանակցային գործընթացում ԱՄՆ-ի մասնակցությունը։ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157991451961859?__cft__%5B0%5D=AZV4S_6XQbUhK0ur2mvEyvyXlgBw337MYiZ7jgvEeP-1bPTB8fIuhUCR57yHDmkLMLWhe3nYqYTFzDQogUfEkxjWv0ON0P4smVlxqCyH8doebFY6HGn1A6h3fNMZaXEXfdWKVJVlmM-TneWVltM799qJ&__tn__=%2CO%2CP-R

  • Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի ԼՂ հակամարտության կարգավորմանը․ AACP

    Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի ԼՂ հակամարտության կարգավորմանը․ AACP

    Armenian American Central Press-ի Facebook-ի էջում գրված է․ «ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում: Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջնային հարցերի շուրջ։ Ըստ…