Ուղիղ 31 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի հունվարի 13-ին, Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաք Բաքվում իրականացվեց հայերի բռնի տեղահանում։
Այն ուղեկցվեց ցեղասպանական դրսևորումներով, վայրագություններով ու դաժան սպանություններով։
Գործողությունը կազմակերպել էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» խմբավորումը։ Վերջինը հովանավարվում էր իշպանությունների կողմից՝ ԽՍՀՄ-ի թողտվությամբ։