հայեր

  • Ադրբեջանը տարածում է ապրիլյան պատերազմի զոհերի ցուցակը ներկայացնելով` որպես այսօրվա կորուստներ

    Ադրբեջանը տարածում է ապրիլյան պատերազմի զոհերի ցուցակը ներկայացնելով` որպես այսօրվա կորուստներ

    Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։ Այժմ հակառակորդը տեղեկություն է տարածում, թե իբր երեկ՝ հուլիսի 13-ին, հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, իսկ ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։ Ավելի…

  • Արարատ Միրզոյանը նամակ է հղել ԵՄ նախագահին

    Արարատ Միրզոյանը նամակ է հղել ԵՄ նախագահին

    Ազգային ժողովի նախագահ Արարատ Միզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Միրզոյանը հայտնում է, որ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին, որից մեկ հատված մեջբերում է: «Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ…

  • Անկարայում հայ գեղանկարիչներին նվիրված երկրորդ ցուցահանդեսն է բացվել

    Անկարայում հայ գեղանկարիչներին նվիրված երկրորդ ցուցահանդեսն է բացվել

    Այս տարվա հուլիս 12-ից օգոստոսի 30-ը Անկարայում բացվելու է Armenian Painters In the Ottoman Empire անունը կրող երկրորդ ցուցահանդեսը։ Նշենք, որ այս ցուցահանդեսին ներկայացվում է օսմանյան շրջանում պետական կարևոր դիրքերի հասած հայերի, ճարտարապետության և արվեստի ճյուղերում մեծ հետք թողած գործերը: Հայտնենք, որ առաջին ցուցահանդեսը բացվել էր 2019-ի դեկտեմբերի 20-ից Ստամբուլի Canvas Art Investments-ում: Այս մասին…

  • Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով․ Արփինե Հովհաննիսյան

    Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով․ Արփինե Հովհաննիսյան

    ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարթել է վարչապետի ուղիղ եթերին և այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառներին։ «Նիկոլի լայվը և այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ զարմացնում,…

  • Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ

    Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ

    Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ։ «29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ…

  • Երբեք հագուստ չեմ կարի Քիմ Քարդաշյանի համար․ ադրբեջանցի դիզայներ

    Երբեք հագուստ չեմ կարի Քիմ Քարդաշյանի համար․ ադրբեջանցի դիզայներ

    Թուրքիայում բնակվող ադրբեջանցի դիզայներ Ռուֆաթ Իսմայիլը տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երբեք Քիմ Քարդաշյանի համար հագուստ չի կարի։ Այն մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ «Ես ադրբեջանցի թյուրք եմ։ Ես երբեք հագուստ չեմ կարի Քիմ Քարդաշյանի համար, որը ճանաչում է, այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը», – հայտարարել է նա։ Քիմ Քարդաշյանն ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման…

  • Հայերը «Արդյոք, ովքե՞ր են» երգով «Գրավել» են ինքնաթիռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայերը «Արդյոք, ովքե՞ր են» երգով «Գրավել» են ինքնաթիռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ հայերը ինքնաթիռում նվագում ու երգում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական ստեղծագործությունը։ Երգողներին նվագակցում են կլառնետն ու դհոլը։ Ինքնաթիռի ուղևորները ակտիվորեն աջակցում են տարբեր մեթոդներով՝ տակտով ծափահարելով, տեսանկարահանելով և այլն։ Այս մասին հայտնում է RusArmInfo-ն։ https://www.facebook.com/Khash1ama/videos/2533342140086516/

  • Սիրիայի հայերը աջակցում են քրդերին, փորձում են ամեն կերպ պաշտպանել․ քրդագետ

    Սիրիայի հայերը աջակցում են քրդերին, փորձում են ամեն կերպ պաշտպանել․ քրդագետ

    Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ: – Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում: – Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ:…

  • Այնտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր․ Հալեպ հասած հայերը պատմել են Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին

    Այնտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր․ Հալեպ հասած հայերը պատմել են Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին

    Սիրիայի Հալեպ քաղաքի «Գանձասար» պարբերականը զրուցել է երկրի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած Սարգիս Նազարյանի և Վանէս Քեչէրյանի հետ, ովքեր պատմել են, թե ինչ էր իրավիճակ է ստեղծվել թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում։ «Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ…

  • Հայերի ու դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայերի ու դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում հայերի և Դաղստանցիների միջև։ Զանգվածային ծեծկռտուքի մասին ոստիկանությանը հայտնի է դարձել տեղի ժամանակով 05:00-ի մոտակայքում։ Նշվել է, որ «Проспект Славы» մետրոյի դեռ պաշտոնապես չբացված կայարանի մոտ ծեծկռտուք է, որին մասնակցել է 16 մարդ։ Դեպքից հետո հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ։ Այս մասին հայտնում է…

  • Հայ մրցավարները՝ Եվրոպայի կանանց առաջնությունում

    Հայ մրցավարները՝ Եվրոպայի կանանց առաջնությունում

    Եվրոպայի կանանց 2021թ․-ի առաջնության որակավորման փուլի Ալբանիա-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական անձնակազմը։ Խաղի մրցավար Ռուզաննա Պետրոսյանին եզրերում կօգնեն Հասմիկ Ղարիբյանը և Քրիստինե Գրիգորյանը։ 4-րդ պաշտոնյան Արաքսյա Սարիբեկյանն է։ «Էլբասան» մարզադաշտում Ալբանիայի կանանց հավաքականը Ֆինլանդիային կընդունի սեպտեմբերի 2-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

  • Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

    Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

    Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։ Այսուհետ արգենտինական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է թուրքական ընկերության լոգոն և «Turkish Airlines» գրությունը։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով։ Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի անդամ Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում…

  • Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

    Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

    Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։ Որոշ ժամանակ առաջ նա թվիթերյան իր էջում գրել էր. «1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ․ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»: Օզարասլանին…

  • Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարից վերադարձել են 8 մեդալով

    Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարից վերադարձել են 8 մեդալով

    Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտանական էջում գրված է․ «Քութաիսիում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են…

  • Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ցեղասպանության հանցագործության խորը ցավը․ Զոհրաբ Մնացականյան

    Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ցեղասպանության հանցագործության խորը ցավը․ Զոհրաբ Մնացականյան

    Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: Իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետևողականության համար: «Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի…