հայկական համայնք
Դոկտոր Օզի հայ համայնքին ուղղված խարդախության մեղադրանքները հանգեցրել են քաղաքացիական իրավունքների բողոքի
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քաղաքացիական իրավունքների բողոք է ներկայացրել Մեդիքեր և Մեդիքեյդ Ծառայությունների Կենտրոնների (CMS) ադմինիստրատոր դոկտոր Մեհմեթ Օզի դեմ, այն բանից հետո, երբ Օզը տեսանյութում Լոս Անջելեսի հայկական բիզնեսները կապել էր առողջապահական խարդախությունների հետ։ Մեղադրանքները լայնորեն դատապարտվել են որպես անհիմն և ռասայական երանգներ պարունակող։
Ավստրալիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությանը
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի օրենսդիրները հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով Հայոց ցեղասպանության 110-ամյակը։
Դադյան հայկական դպրոցին ուղղված հարձակումից հետո կասկածյալներից մեկը ազատ է արձակվել
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող Դադյան հայկական դպրոցին ուղղված հրաձգության գործով ձերբակալված երկու կասկածյալներից մեկը ազատ է արձակվել, իսկ մյուսը տեղափոխվել է դատարան։ Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, որի ընթացքում երեք փամփուշտ դիպել են դպրոցի պատին և պատուհաններին։ Ասյ մասին հաղորդել է Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոնը։ Ստամբուլի ոստիկանության հաղորդմամբ՝ անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները ցույց…
Ամերիկայի Հայկական Համագումարը միասնություն է հայտնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին
Լոս Անջելեսում տեղի ունեցած անտառային հրդեհները՝ քաղաքի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը, խոր ազդեցություն են թողել տեղական բնակչության և հայկական համայնքի վրա։ Ամերիկայի Հայկական Համագումարը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր համերաշխությունն արտահայտելով բոլոր տուժածներին։ Հրդեհների հետևանքով գրանցվել են մարդկային կորուստներ, վիրավորներ և զգալի նյութական վնասներ, ներառյալ հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի դեպքեր։ Համագումարի հայտարարությունում շեշտվում…
Արցախը ֆինանսական աջակցություն է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
Արցախի Հանրապետության կառավարության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ կառավարությունը ԱՀ 2020թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել: Նույն նպատակով…
Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները․ Էրիկ Գարսեթի
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ: «Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված»,- ասված է գրառման մեջ։ Լոս Անջելեսի քաղաքապետը նաև նշել է, որ երկխոսությունը և դիվանագիտությունն են միակ ուղին՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության ու…
Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նամակ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Իր նամակում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային սպանությունների թեմային: «Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանյան…
Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին
Մալայզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մարտի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը…
Բազմաթիվ հայեր խաղաղ ցույց կիրականացնեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Լոս Անջելեսում ապրիլի 24-ին բազմահազարանոց երթ կիրականացվի։ Միջոցառմանը մասնակցելու համար արդեն դիմել են Կալիֆոռնիայի հայկական խոշորագույն համայնքային կառույցները։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, այս տարի երթը կավարտվի խաղաղ ցույցով՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ։ Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ երթի մասնակիցների թվում կլինեն բազմաթիվ ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ,…
Հավլաբարում կատարվել է հայկական թատրոնի շենքի հիմնարկեք
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նախկին տեղում կատարվել է հայկական թատրոնի շենքի հիմնարկեք: Արարողությանը մասնակցել են թատերական խմբի անդամներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները: Դերասաններն ու հայկական համայնքի ներկայացուցիչները թատրոնի շենքի բետոնապատ հիմքում՝ պարկուճի մեջ տեղադրել են իրենց ցանկություններով ու բարեմաղթանքներով գրություններ, մետաղադրամներ: Առաջին թատերական խումբը Թբիլիսիում ձևավորվել է 1824-ին՝ Ներսիսյան…
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արմենպրեսը գրում է՝ Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին…











