Հայկո

  • Երգիչ Հայկոն հետմահու պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

    Երգիչ Հայկոն հետմահու պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ-երգահան Հայկոն հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի…

  • Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարելիս արտասվել է բեմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարելիս արտասվել է բեմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանում կայացել է երգիչ Արա Մարտիրոսյանի մենահամերգը՝ «Բաժանում չի լինում» խորագրով։ Դրա ընթացքում նա կատարել է նաև՝ կորոնավիրուսից վերջերս մահացած երգիչ Հայկոյի «Խոսքեր չկան» երգը, որի ընթացքում հուզվել է ու արտասվել բեմում։ Նա նշել է, որ իր համար անչափ դժվար է կատարել Հայկոյի երգը, սակայն չի կարող չհարգել իր 23 տարվա ընկերոջ հիշատակը։

  • Նամակ քեզ՝ Հայկոս, եթե կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․ Անահիտ Սիմոնյանի գրառումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նամակ քեզ՝ Հայկոս, եթե կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․ Անահիտ Սիմոնյանի գրառումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երգիչ Հայկոյի նախկին կինն ու երեխայի մայրը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, Instagram-ի էջում Հայկոյին նվիրված՝ գրառում է կատարել «Նամակ քեզ՝ Հայկոս․․․ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես… ես գիտեմ, որ դու միշտ ինձ մոտ կլինես և կհուշես ականջիս, թե ինչպես վարվել Արմանի հետ․․. Քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն… դու մինչև վերջ էլ…

  • Ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան․ Գարիկ Մարտիրոսյանի գրառումը

    Ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան․ Գարիկ Մարտիրոսյանի գրառումը

    Հայտնի հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել վաղեմի ընկերոջ՝ երգիչ Հայկոյի մասին, ով օրերս մահացավ կորոնավիրուսի հետևանքով։ Մարտիրոսյանը գրել է, որ Հայկոն է հեղինակել ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումները։ Նա նշել է, որ երգիչը կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր ու հուսալի ընկեր։ «Ինչքան բան ենք միասին արել…

  • Մետրոպոլիտենում հնչում են Հայկոյի հեղինակած սաունդթրեքները

    Մետրոպոլիտենում հնչում են Հայկոյի հեղինակած սաունդթրեքները

    Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են Հայկոյի հեղինակած՝ մի շարք ֆիլմերի սաուդթրեքներ։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Facebook-ի էջից։ Մետրոպոլիտենը նաև իր ցավակցություններ է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ։ Այսօր կայարաններից մեկից նկարահանված տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

  • Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

    Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

    «Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»: Հիշեցնենք, որ հիվանդանոցում այսօր 44 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:

  • Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. ՀՀ նախագահ

    Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. ՀՀ նախագահ

    Սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահի աշտակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան մասին: Հայ գիտնականներն աճեցրել են գերբարակ կիսահաղորդիչներ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԿԽՄԿ…

  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ

    Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել երգչի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին Երգիչ Հայկոն մահացավ «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ…

  • Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին

    Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին

    Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 29-ին գրառում է կատարել երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ։ Երգիչ Հայկոն մահացավ Նա գրել է, որ բոլոր զենքերով կռվեցին ու պայքարեցին չարաբաստիկ քովիդի դեմ, բայց հիվանդությունը հաղթեց իրենց։ «Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ․ տաղանդավոր մարդ կորցրեցինք», – գրել է Մուրադյանը։

  • Երգիչ Հայկոն մահացավ

    Երգիչ Հայկոն մահացավ

    44 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիս Հայկոն։ Ինչպես հայտնում է Araratnews-ը, այս մասին քիչ առաջ տեղեկացել է Միքայելյան հիվանդանոցից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով ու ախտահարվել են նրա թոքերի 80 տոկոսը։ Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայկոյի կյանքը փրկելու համար։

  • Երգիչ Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ArmTimes

    Երգիչ Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ArmTimes

    Հայտնի հայ երգիչ Հայկոն, ով վարակվել է կորոնավիրուսով, շարունակում է հոսպիտալացված մնալ Միքայելյան հիվանդանոցում։ Նա շարունակում է գնտվել վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին գրում է ArmTimes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ արտիստի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկոյի թոքերի 80 տոկոսն ախտահարվել է վիրուսի հետևանքով։

  • Հայկոն առողջական խնդիրներ ունի, բայց վիճակը կայուն է․ Անահիտ Սիմոնյան

    Հայկոն առողջական խնդիրներ ունի, բայց վիճակը կայուն է․ Անահիտ Սիմոնյան

    Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ հայտնի երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս թեմային է անդրադարձել է երգչի կինը՝ Անահիտ Սիմոնյանը՝ սեպտեմբերի 22-ին գրառում կատարելով Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ Հայկոն առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են քովիդի հետ, բայց երգչի վիճակն այս պահին կայուն է։ Սիմոնյանը խնդրել է չտարածել ապատեղեկատվություն։ Ինչպես…