fbpx
Հասարակություն

Նամակ քեզ՝ Հայկոս, եթե կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․ Անահիտ Սիմոնյանի գրառումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երգիչ Հայկոյի նախկին կինն ու երեխայի մայրը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, Instagram-ի էջում Հայկոյին նվիրված՝ գրառում է կատարել

«Նամակ քեզ՝ Հայկոս․․․

Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես… ես գիտեմ, որ դու միշտ ինձ մոտ կլինես և կհուշես ականջիս, թե ինչպես վարվել Արմանի հետ․․. Քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն… դու մինչև վերջ էլ հաշտեցնում էիր մեզ, ասելով, որ դու երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դու էիր մեզ հաշտեցնում, զանգում էիր ինձ, ասում․ «Ան, եղիր մեղմ, գնա գրկի, համբուրի նրան», հետո դու զանգահարում էիր Արմանին և ասում էիր, որ մայրդ ճիշտ է՝ գնա գրկի նրան, համբուրի, դու փոքր ես, դու որպես տղամարդ պետք է առաջին քայլն անես․․․ Չնայած քեզ հետ մեր անձնական թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին ենք եղել, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգահարում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, և մինչև քո վերջին օրը մենք զգացինք, որ չկա և չի կարող լինել աշխարհում ինչ-որ մեկը, ով կարող է կիսել մեր ուրախությունը կամ ցավը: Եվ այսպես ոչ ոք չի կարող հասկանալ և զգալ այն ցավը, որ ընդմիշտ կդառնա սպի իմ սրտում․․․ Ես չեմ կարող մեր երեխային տալ այն զգացմունքները, որ դու տվել ես նրան, քանի որ ձեր կապն այլ էր․․․ դուք, ինչպես մեկ ամբողջություն, սիրում էիք միմյանց և կատակում էիք ինձ հետ այնպես, որ ես սկսեմ խանդել։ Կուզենայի, որ ես ողջ կյանքով ապրեի խանդով քո սիրո համար, բայց քո ներկայությամբ… Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ … բայց ես չէի կարող… ներիր ինձ, որ ոչ մի կերպ չեմ կարող օգնել քեզ…

Ես կուզենայի ձեր սիրո հանդեպ խանդով ապրել ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ․․․ Եթե ես կարողանայի օգնել քեզ․․․ բայց չկարողացա․․․ ներիր ինձ, որ չկարողացա օգնել քեզ…»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ