Հայկ Իշխանյան
Հայ ֆուտբոլիստը «Ժետիսու»-ի կազմում մասնակցել է ադրբեջանական «Քարաբաղ»-ի հետ խաղին
Ինչպես հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու»-ում: 30-ամյա հայ ֆուտբոլիստն օրերս «Ժետիսու»-ի կազմում մասնակցել է ադրբեջանական «Քարաբաղ»-ի դեմ խաղին։ Թուրքիայում Ղազախական թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել: Նշենք, որ խաղը տեղի է ունեցել Թուրքիայում։ Հիշեցնենք` «Ալաշկերտն» այսօր հայտարարել է Հայկ Իշխանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին: Ակնկալվում…
Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում Ժետիսուում
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»։ Նա թիմի հետ միասին մասնակցում է Թուրքիայի հավաքին ու մասնակցել է կոսովական «Բալկանիի» հետ խաղին։ Իշխանյանը մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրել է «Ալաշկերտում»։ Հիշեցնենք, որ Ղազախական «Ժետիսուում» փորձաշրջան էր անցնում նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Գոռ Մալաքյանը, ով, սակայն, վերադարձել է Հայաստան ու միացել «Արարատ-Արմենիային»։
Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Լոռի
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» և «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային…
Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Լոռիում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է ակումբի մամուլի քարտուղարությունից: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ մասին կհաղորդվի պաշտոնապես: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանն» ու Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98…




