Հայոց պատրիարքարան
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հունվարի 6-ին այցելել է Հայոց պատրիարքարան եւ շնորհավորել հայերի Սուրբ Ծնունդը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հունվարի 6-ին կազմակերպված Սուրբ Ծնունդի ընդունելությանը դիմավորել է նաեւ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Ստամբուլի քաղաքապետը Մաշալյանի խոսքից հետո շնորհավորել է հայերին՝ շեշտելով, որ 2020–ը լինելու է պատրիարքարանի նոր…
Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Այս մասին տեղեկանում են պատրիարքարանի Facebook-ի էջից: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին: Հաղորդվում է, որ…
Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընացի կազմակերպման նպատակով հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի է ունեցել կրոնական ժողով: Նիստը նախագահել է պատրիարքական տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ժողովի ընթացքում, որին մասնակցել են համայնքային և թաղային մարմինների ներկայացուցիչները, ընտրվել են Նախաձեռնող մարմնի անդամները: Գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Նախաձեռնող մարմնի 15 անդամ՝ Սարվեն Սերթշիմշեքը, Սարո Պենկլեանը,…