Հայստան
ԱՄՆ-ն պատրաստ է թմրամիջոցների դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերել տեխնիկական և մեթոդաբանական աջակցություն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի նորանշանակ ղեկավար Իմեդա Ցիցիաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Արսեն Այվազյանը նշել է, որ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի հետ համագործակցության ողջ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մշտապես զգացել է ԱՄՆ գործընկերների աջակցությունը մասնագիտական վերապատրաստումների միջոցով քննիչների արդյունավետության բարձրացման, Կոմիտեի կարողությունների…
Ապարանի զինկոմի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել…
Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների գործարան ստեղծելու առաջարկ է եղել
Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների հավաքման գործարան ստեղծելու առաջարկ է եղել, որին հայկական կողմն աջակցել է։ Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ «Մասնավորապես, զրուցել եմ փոխվարչապետի հետ (Մհեր Գրիգորյանի)։ Բայց հավաքման արտադրությունը վերջին փուլն է: Առայժմ աշխատում ենք սպասարկման…
Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ
Հոկտեմբերի 4-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Նա 10:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին։ «Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով գերազանցել էր Ղազախստանի ներկայացուցչին, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին: Երկրորդ գոտեմարտում նա…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ը…
Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա։
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցել
Արցախի գլխավոր դատախազության կողմից՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից ուղարկված ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:…
Մենք վճռականորեն դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայստանում տեղի ունեցող գործողություններին: «Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաև դրա կողմից կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում…
Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ…
Բաքուն պնդում է՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն նաև Ղարաբաղից
Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով թեմային տեղյակ իր աղբյուրներին, հայտնում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, և դա է Հադրութի շրջանում սկիզբ առած լարվածության պատճառներից մեկը։ Բաքուն, մասնավորապես, պնդում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից․ որպես հիմնավորում, Ադրբեջանում մեջբերում են եռակողմ…
Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 1700 փախստական
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 1700 փախստական։ «2020թ. նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Երևան քաղաքից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 1699 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի հետ
ԱԳ նախարար Մնացականյանը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն…
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների նախաձեռնությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեդիա կենտրոնը Facebook-ում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել: Նրանք գրել են, որ բժիշկները պահում են Հիպոկրատի երդումը և անում են ամեն ինչ մեր առողջության պահպանման համար: «Այսօր մենք բոլորս շատ զոհաբերությունների ենք գնում․ մնացեք տանը և եղեք առողջ Բժիշկները պահում են Հիպոկրատի իրենց երդումը և անում են ամեն ինչ հանրային առողջությունը պահպանելու և կյանքեր…
Հայաստանի թոփ 10 խոշոր հարկատուները
ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: ՊԵԿ կայքում հրապարակվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Մենք ստորև կներկայացնենք առաջատար տասնյակը: 1 «Գազպրոմ Արմենիա»- 17,7 մլրդ. դրամ 2 «Գրանդ Տոբակո»- 15,3 մլրդ. դրամ 3 «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-…















