հայտագրում
Մեկնարկում է Տիեզերական ճամբար 2022-ի հայտագրումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։ Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման…
Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ր էջում գրառում է կատարել։ Նախարարը գրառման մեջ նշել է, որ առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ։ «Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները: Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք…
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարաության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Հարգելի՛ ծնողներ, Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի…
Առցանց համակարգով հայտագրվել է 8462 առաջին դասարանցի. ԿԳՆ
Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը: Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում…




