Հայ բասկետբոլիստուհիներ
Հայ բասկետբոլիստուհիները հաղթեցին երրորդ անգամ անընդմեջ և անցան եզրափակիչ
Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում մեր ընտրանին հանդիպեց տան տերերի հավաքականի հետ և հաղթեց 71:61 հաշվով: Եզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մալթան: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մարի Մարգարյանը, որը վաստակեց 17 միավոր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

