հայ ռազմագերիներ
Գենսեր. Հայ ռազմագերիների ազատումը Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող խաղաղության կարևորագույն պայմանն է
Մարդու իրավունքների փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարում է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագրի աջակցության նախապայման։
ԵԽ-ն քննարկում է Բաքվում պահվող հայ գերիների հարցով հրատապ քննարկումներ անցկացնելու տարբերակը՝ խոշտանգումների պնդումների ֆոնին
Եվրոպական խորհրդարանը դիտարկում է Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ հրատապ դեբատներ անցկացնելու և համապատասխան բանաձև ընդունելու հնարավորությունը։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի գերիների և ԱՄՆ սահմանային թիմի ուշացման մասին. «Կոնկրետ քայլերը բավարար չեն»
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը անդրադառնում է Բաքվում պահվող գերիների հարցին և ԱՄՆ սահմանային վերահսկողության թիմի ուշացմանը՝ նշելով, որ ներկայիս քայլերը «բավարար չեն»:
Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի նոր ապացույցներ հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանում
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանը նոր ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատավարությունների կապակցությամբ։ Հունվարի 17-ին սկսված և հաջորդ շաբաթ շարունակվելիք դատավարությունները՝ ուղղված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, լայնորեն քննադատվում են որպես անարդար և դատական ֆարս։ Գրասենյակը հիշեցրել է,…
Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։ Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։
ՄԻՊ-ը հայ գերիների խոշտանգումների մասին ոչ հրապարակային զեկույց է պատրաստել
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…
Հունաստանը խստորեն դատապարտել է հայ ռազմագերիների սպանությունը
Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ:
Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։
Հայ ռազմագերիների վերադարձով շահագրգիռ երկրները կարող են զենք դարձվել նրանց անհապաղ վերադարձի համար
Այն երկրները, որոնք իրոք շահագրգիռ են ռազմագերիների վերադարձով կամ այն երկրները, որոնք ավելի լավ հարաբերություն ունեն Հայաստանի հետ, նրանք մեր դիվանագիտության ձեռքում կարող են զենք դառնալ որպեսզի բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնի Ադրբեջանը: Այս մասին պարտավոր են իմանալ բոլորը: Ի՞նչ մեխանիզմով է հարկավոր աշխատել: Անսխալական աշխատող գործիքը Արցախի Հարապետության ճանաչման գործիքն է, որից առաջին հերթին…
Չեռնոգորիայի նախագահը խոստացել է հայ ռազմագերիների հարցերը քննարկել միջազգային գործընկերների շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով…
Փալոնը կոչ է արել պետքարտուղարությանը նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակմանը
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Այսօր խոսեցի պետքարտուղարության հետ և վերահաստատեցի, որ ԱՄՆ-ը պետք է վճռական ու հրապարակայնորեն աջակցի Հայաստանի ժողովրդավարությանն ու մեր երկրների մերձեցմանը: Կոչ եմ արել նրանց օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և հայ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու համար»։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը
ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, ՌԴ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ «Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման…
Հայ ռազմագերիների վերադարձը (ՈՒՂԻՂ)
Հայ ռազմագերիների վերադարձը. ուղիղ միացում օդանավակայանից:
Նախագահը ընդունել է ԵԽ-ի ներկայացուցիչներին․ կարևորվել է հայ ռազմագերիների խնդիրը
Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: «Մենք այստեղ ենք՝…
Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյան
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի…