fbpx
Քաղաքականություն

Հայ ռազմագերիների վերադարձով շահագրգիռ երկրները կարող են զենք դարձվել նրանց անհապաղ վերադարձի համար

Այն երկրները, որոնք իրոք շահագրգիռ են ռազմագերիների վերադարձով կամ այն երկրները, որոնք ավելի լավ հարաբերություն ունեն Հայաստանի հետ, նրանք մեր դիվանագիտության ձեռքում կարող են զենք դառնալ որպեսզի բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնի Ադրբեջանը:

Այս մասին պարտավոր են իմանալ բոլորը:

Ի՞նչ մեխանիզմով է հարկավոր աշխատել: Անսխալական աշխատող գործիքը Արցախի Հարապետության ճանաչման գործիքն է, որից առաջին հերթին սարսափել ու սարսափելու է Ադրբեջանի բռնապետը և Հայաստանում Արցախի Հանւապետության միջազգային ճանաչման դեմ պայքարող ռուսական գործակալներն ու պրոպագանդիստները:

Ասեմ ավելին՝ մյուս կողմից հայ ռազմագերիներին վերադարձնելու այս մեխանիզմը լավագույն լակմուսի թուղթն է՝ ճանաչելու բարեկամ, դաշնակից, երկերեսանի և այլ պետությունների մոտեցումները մարդու իրավունքների, ժողովրդավարության, ահաբեկչության դեմ պայքարի և այլնի հարցերում:

Վերցրեք և կիրառեք: Ձեզ չի բամփելու Պուծինը, ձեզ չի բամփելու Ալիևևը կամ Էրդողանը, եթե երրորդ երկիր այդ քայլին դիմի, որովհետև դուք չեք երևալու այդ խաղում: Իրենց հարցերը կարող են լինել բացառապես այն երկրների հետ, որոնք այլևս առողջ հարաբերություններ չունեն:

Սա պետությունը պետք է անի, բայց կասկածում եմ Կառավարության վրա: Սա կարող է անել նաև ժողովրդի այն հատվածը, որը գտնում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Արցախը պաշտպանելու անվրեպ զենքն է:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ