հայ սակրավորներ
«Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․ «Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են…
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին հայտնել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։ «Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝…
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։ Հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում: Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում սպասվող գործողությունները «Մեր բժիշկներն ու ականազերծողները…
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է…
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ պաշտոնակցի՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում հումանիտար օգնություն տրամադրելու գործում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներ փոխանակել ոչ միայն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ նախագծերի, այլև Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելիս սակրավորների և բժիշկների համատեղ աշխատանքի շուրջ: Ռուս նախարարն ընդգծել…
Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։ Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայաստանցի բժիշկները Հալեպի բնակչությանը…