Հանրապետական ծննդատուն
Հանրապետական ծննդատանը իր ծննդաբերած երեխային այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Բաց նամակ պրն վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում, մասնավորապես՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու, քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող Հանրապետական ծննդատանը իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան։ Բարև Ձեզ, պրն վարչապետ,…
24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է իր երրորդ երեխային և նրան այդպես էլ չտեսնելով ու անանուն զանգ ստանալով՝ տեղեկացվել, որ երեխան մահացել է։ Միաժամանակ Հ. Խաչատրյանին տեղեկացրել են, որ 6 օր շարունակ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել։ Կատարվածի կապակցությամբ՝…
«Ես ոչինչ չեմ կարող ասել իրավական տիրույթում գտնվող գործի մասին, որը նախաքննության փուլում է: Այս մասին այսօր լրագրոների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Հանրապետական» ծննդատան աղմկահարույց դեպքին։ «Հանրապետական» ծննդատանը ծնողները չեն գտնում երեխայի դին․ գործը Քննչականում է «Ինֆորմացիայի մասով պետք է հիմք ընդունել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ այդ գործի վերաբերյալ»,-հավելեց նա։ Նախարարի…
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հերյուրանք է համարում Կոտայքի մարզի բնակչուհի, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի հայտարարությունը, թե սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացած իր նորածնի դին չի տեսել: «Հանրապետական» ծննդատանը ծնողները չեն գտնում երեխայի դին․ գործը Քննչականում է Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին։…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը: Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակը: Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է…
«Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանումը. «Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։ Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն…