Հավատարմագրում
Արևմտյան Բենգալիայի բարձրագույն միջնակարգ կրթության խորհուրդը կղեկավարի դպրոցների հավատարմագրումը և կխթանի գիտական կրթությունը
Արևմտյան Բենգալիայի բարձրագույն միջնակարգ կրթության խորհուրդը (WBCHSE) նշանակվել է որպես Դպրոցական հավատարմագրման պետական մարմին (SSAA)՝ նպատակ ունենալով բարձրացնել միջնակարգ կրթության որակը: Այս շաբաթ հայտարարված այս նոր դերը ուղեկցվում է գիտական ուղղությունների ուսանողների ներգրավվածությունը խթանելու և աշակերտներին առաջադեմ առարկաների համար նախապատրաստելու նախաձեռնություններով։
ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելությունների կարգավորումները
ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելությունների հավատարմագրման կարգավորումները՝ հիմնվելով ընտրական օրենսդրության պահանջների վրա։
ՀՅԴ-ն հայտարարագրել է 75 անշարժ գույք
ՀՅԴ-ն հայտարարագրել է իր ունեցվածքը․ Անշարժ գույք – 75 միավոր Դրամական միջոցներ – 720․090 դրամ Եկամուտներ – 35․244․100 Անդամավճարնեից և նվիրատվությւոններից – 27․823․700 ՀՀ բյուջեից – 4․303․400 Վարձակալության վճարներից – 3․117․000
Տնօրենի հավաստագրման քննությունների արդյունքները հայտնի են
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Դրանք անցկացվել են՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ այդմ՝ հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ, որոնցից հավաստագիր…
Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատվածը փետրվարի 26-ից մարտի 29-ն է
Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրական գործողությունների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում: Այս մասին տեղեկացնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի…
ՀՖՖ-ն հավատարմագրել է Սուրեն Բաղդասարյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխել է մերժման որոշումը եւ հավատարմագրել է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ժողովին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ, Սուրեն Բաղադասարյանը հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել է իր հավատարմագրումը «անհեթեթ պատճառաբանությանբ»։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս…
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։ Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։ Մինչև բուհ…
Deutsche Welle-ն կարող է զրկվել հավատարմագրումից Ռուսաստանում
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են ՌԴ տարածքում հավատարմագրումից զրկել Deutsche Welle գերմանական ալիքի գործունեությունը Մոսկվայի վերջին ցույցերը լուսաբանելու պատճառով: Դումայում Ռուսաստանի ներքին գործերին արտաքին միջամտության հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը հայտարարել է, որ օրենսդիրները դժգոհ են լրատվամիջոցի աշխատանքից։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։ «Չարտոնագրված ցույցերին մասնակցելու կոչը օրենքի խախտում է, հատկապես նախընտրական շրջանում»,-ասել է Պիսկարյովը։…
Հայաստանում գնահատվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիան
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար, ինչը նշանակում է,…
CNN-ի լրագրողը հայտնել է իր հավատարմագրումը չեղարկելու պատճառը
Playboy-ի լրագրող և CNN-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Քարեմը հայտնել է նախագահ Թրամփի վարչակազմի կողմից իր հավատարմագրումը ժամանակավորապես դադարեցնելու պատճառը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Լրագրողի խոսքով՝ դա տեղի է ունեցել ռադիոշոուի հաղորդավար Սեբաստիան Գորկայի հետ իր վիճաբանության պատճառով: Քարեմի խոսքով ՝ Սպիտակ տունը նրան նամակ է ուղարկել, ըստ որի՝ իրեն անցագրերի տրամադրումը դադարեցվել է…










