հավաքական
Մանչինին և Բոնուչին խոսել են Հայաստանի հետ խաղի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին և թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին խոսել են Եվրո-2020-ի նախընտրական փուլի շրջնակներում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
Բարդ է Լևոն Ջուլֆալակյանից հետո գլխավորել հավաքականը․ Էդուարդ Սահակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմը ներկայացնելուց հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա պարզաբանեց, որ Բելառուսում գտնվող «Ստայկի» մարզաբազայում տեղի ունեցած փորձամրցման արդյունքով որոշվել է, որ աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը. «Թիմը այս պահին նորմալ ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակում է: ԱԱ-ից…
Հայտնի է, թե ինչ կազմով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91…
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Իտալիայի և Բոսնիայի հետ խաղերում
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ` Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Արման Մելիքսեթյան, «Նոա» Արսեն Բեգլարյան,…
Հայաստանի Մ19 հավաքականը կանցկացնի մարզական հավաք
Հայաստանի Մ19 հավաքականը սեպտեմբերի 4-ից 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն ակադեմիայի մարզադաշտում՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի և Լեհաստանի Մ-19 հավաքականների միջև: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ՝ Արման Ներսիսյան, ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան, ԲԿՄԱ Լևոն Կարապետյան, «Շիրակ» Պաշտպաններ` Կարեն Մուրադյան, ԲԿՄԱ Արշակ Պողոսյան, ԲԿՄԱ…
Հայաստանի Մ19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին ընկերական հանդիպում է նշանակվել 2005թ․-ին ծնված պատանիների Ակադեմիա-05 թիմի հետ։ Գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ՝ Քրիստինե Պապիկյան, ՖԱ Շիրակ-Հոմենմեն Գայանե Սարուխանյան, Էվերեստ Պաշտպաններ՝ Նելլի Փարսադանյան, ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ Անյուտա Գալստյան, ՖԱ Շիրակ-Հոմենմեն Սեդա Հակոբյան, ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ…
Հայաստանի Մ19 հավաքականը չոր հաշվով հաղթեց
Օգոստոսի 21-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Լիբանանի Մ19 հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով: Հայաստան Մ19 – Լիբանան Մ19՝ 2-0 Գոլերը՝ 1-0 Նարեկ Աղասարյան (67’ 11մ) 2-0 Ժիրայր Շաղոյան (69’) Հայաստանի Մ19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 1. Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 15.…
Հայաստանի Մ19 հավաքականը ընկերական խաղեր կանցկացնի
Օգոստոսի 21-ին՝ ժամը 18:00-ին և օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ին, հայկական ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մրցելով Լիբանանի հասակակիցների հետ: Մարզահավաքը սկսվել է օգոստոսի 17-ից, կտևի մինչև օգոստոսի 23-ը: Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստի. Դարպասապահներ՝ Արման Ներսիսյան, ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան, ԲԿՄԱ Լևոն Կարապետյան, «Շիրակ» Պաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, ԲԿՄԱ…
Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ…
Երիտասարդական ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը: Ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել է հավաքականի կազմը. 55 կգ՝ Տիգրան Մինասյան 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան 67 կգ՝ Շանթ Խաչատրյան 72 կգ՝ Սամվել Գրիգորյան 77 կգ՝ Վահե Պողոսյան 82 կգ՝ Կարեն Խաչատրյան 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան Թիմը…
Մեսսին կորակազրկվի մի քանի ամսով և կվճարի տուգանք. ԿՈՆՄԵԲՈԼ-ի որոշումը
Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) որոշել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին 3 ամսով որակազրկել։ Այս մասին հայտնում է AS-ը։ Նշվում է, որ մինչև նոյեմբեր Մեսսին չի կարողանա մասնակցել ազգային հավաքականի ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերին։ Նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկաjի, Գերմանիայի հավաքականների հետ ընկերական խաղերը, ինչպես նաև 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը։…
Հայաստանի Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականը մեկնեց Պորտուգալիա
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, հուլիսի 10-ին մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները: Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով…













