fbpx
Սպորտ

Հայտնի է, թե ինչ կազմով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով:

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 5-ին:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ