հատուկ ներկայացուցիչ
Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը մեծանում է. ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Կոսովո
Կոսովոյի հետ սահմանի լարվածության ֆոնին Սերբիայում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են մայրաքաղաք Բելգրադում՝ ի պաշտպանություն Կոսովոյում ապրող սերբերի, և փակել ճանապարհները: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Արևմտյան Բալկանների հարցերով իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Կոսովո՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում կրկին լարվել է դեկտեմբերի սկզբին, երբ Կոսովոյի ոստիկանությունը…
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնհուհետև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այցի նպատակը համաձայնեցված հարցերի կատարման ապահովումն է: Տոյվո Կլաարը տեղեկացրել է, այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Երևան։
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կայքը։ Կողմերը քննարկել են նաև համակարգման կարևորությունն Ուկրաինայում «ռուսական էսկալացիայի սպառնալիքի հանդեպ, երկկողմ գործակցության խորացման հնարավորությունը որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար»։ Ավելի վաղ…
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության չեզոքացումը
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճին։ Նա նշել է, որ մտահոգված է այս շաբաթ կողմերի միջև լարվածության աճով։ Կլաարը կարևորել է լարվածության չեզոքացումը, պատճառներին անդրադառնալը համապարփակ կարգավորման աշխատանքներում ներգրավվելը։ Concerned about increase of tensions between 🇦🇲and🇦🇿 this week. Important to defuse, address…
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին…
Մակրոնը Աստվածամոր տաճարի վերականգնման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմամբ։ Պաշտոնը կզբաղեցնի գեներալ Ժան-Լուի Ժեորժելենը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Ժեորժելենը կհամագործակցի գործում ներգրավված բոլոր նախարարությունների, մասնավորապես Մշակույթի նախարարության հետ։ Ապրիլի 15-ին բռնկված և ավելի քան 12 ժամ շարունակված հրդեհը զգալի վնաս է հասցրել տաճարին։
Թուրքիան Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ կնշանակի
Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստվում է հատուկ ներկայացուցիչ նշանակել Սիրիայի հարցով` հաղորդում է www.hurriyetdailynews.com-ը` հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին: Նման քայլի պատճառը 2018 թվականի կեսերին նախագահական համակարգի ընդունումից հետո արտաքին գործերի նախարարության բյուրոկրատական կառուցվածքի փոփոխությունն է: Փոփոխությունների արդյունքում ԱԳՆ փոխքարտուղարի և 6 տեղակալների պաշտոնները հանվել են, նրանց փոխարինել են 3 փոխնախարարով, ընդ որում` ավելացել է արտգործնախարարի ենթակայության…







