հարաբերությունների կարգավորում

  • ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը:

    Հարավային Կովկասի հարցերը ԵՄ հատուկ ներկայացուցչի Անկարա կատարած այցի առանցքում
  • ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասված է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: «Շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ»,- գրել…

    ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։ Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։ Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում…

    Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
  • ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն…

    ՆԱՏՕ-ն աջակցում է հհ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա
  • Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային կայունության համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնություններին։

    Սալիվանը և Քալընը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը
  • «Եթե ​​Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, մենք պատրաստ ենք: Խնդրեմ, թող գա Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհամաձայնեն»,- ասել է նախարարը «Սպուտնիկ», «Էխո Մոսկվի», «Մոսկվա Սայս» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանների հետ հարցազրույցի ժամանակ։ «Բայց եթե նա ցանկանում է քննարկել Դոնբասը, խնդրում եմ դիմել կոնտակտային խմբին, քանի որ, ըստ նորմանդական…

    Լավրովը Զելենսկուն կանչել է Մոսկվա՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը
  • Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սա ենթադրում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Ինչ վերաբերվում է թուրքական նախապայմաններին, մասնավորապես՝ ցեղասպանության հարցից հրաժարումին, Ռուբինյանն ասաց, որ ցեղասպանության ճանաչումը ՀՀ…

    ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Ռուբինյան
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են…

    Լավրովը իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
  • ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն ժողովուրդների համար խաղաղ ապագայի ապահովման: Այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է բոլորիս համար: Ապահովելու համար խաղաղ ապագա բոլոր ժողովուրդների համար՝ մենք աջակցում ենք հարաբերությունների…

    Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Ստոլտենբերգ
  • ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: «Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ…

    Ռուսական կողմը շարունակում է աշխատել հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ