Հարկադիր
Թափուր պաշտոնների հավակնորդներից 16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են Երևան քաղաքի և մարզային բաժիններում հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի: Թափուր պաշտոնների հավակնորդներից 16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պաշտոնական կայքից։

