հարկային եկամուտ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ 2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Վահե Հովհաննիսյանն ու Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել են նախագիծ, որով առաջարկում են չբարձրացնել 500 000 դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանցից գանձվող սոցիալական վճարի չափը: Գործող օրենքով 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը 500 000 դրամն է, որը հուլիսի 1-ից դառնում է 1 020 000 դրամ:…
2019 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հուլիսի 10-ի դրությամբ 24․2 %-ով կամ 141․8 մլրդ դրամով գերազանցում են 2018 թվականի համապատասխան ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Ինֆոգրաֆիկան՝ ԱԺ բյուջետային գրասենյակի https://www.facebook.com/babken.tunyan/posts/1456910291116583
2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 միլիրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5 տոկոսով, հաղորդում է Infocom-ը։