ՀԴ
Ցույց Կառավարության շենքի դիմաց․ 16 անձ բերման է ենթարկվել
Այսօր Կառավարության շենքի դիմաց մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք շարքերում են նաև «Հայաստան» դաշինքից պատգամավորներ։ Բողոքի ակցիան հրավիրել է ՀԴ-ից պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրանք բողոքում են՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմից ՀՀ քաղաքացիների ու մեքենաների նկատմամբ մաքսային և անձնագրային վերահսկողություն սահմանելու դեմ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մաքսակետի թեմային անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ…
Ընդդիմադիր ՀԴ-ն դիմել է ՍԴ ու զարմացած է, թե ինչու նախագահը չի դիմել ՍԴ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունից։ ՀԴ-ից զարմանք են հայտնել այն առումով, թե ինչու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս օրենսդրական փաթեթի առթիվ չի դիմել ՍԴ։ Ըստ ՀԴ-ի՝ տվյալ փաթեթը հակասում է ՍԴ-ի կողմից վերջերս ընդունված որոշման պահանջներին։
Ցավոք, զրկված եմ համարժեք պատասխան տալուց․ Ջհանգիրյանը՝ ՀԴ-ից Մանուկյանին
ՀՀ ազգային ժողովի շարունակում է 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները։ «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը ներկայիս խորհրդարանական ընդդիմադիրներին հատուկ բառամթերքով հարցադրում արեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ նշելով նաև վերջինիս ու Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։ Սրան ի պատասխան Ջհանգիրյանն ափսոսանք հայտնեց, որ զրկված է համարժեք պատասխանելուց, որովհետև իր վրա տարածվում են դատավորի էթիկայի կանոնները։ Նա ասաց նաև,…



