Այսօր Կառավարության շենքի դիմաց մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք շարքերում են նաև «Հայաստան» դաշինքից պատգամավորներ։ Բողոքի ակցիան հրավիրել է ՀԴ-ից պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրանք բողոքում են՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմից ՀՀ քաղաքացիների ու մեքենաների նկատմամբ մաքսային և անձնագրային վերահսկողություն սահմանելու դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մաքսակետի թեմային անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ խոսքն այստեղ Գորիս-Կապան ճանապարհի՝ Էյվազլիի հատվածի մասին է, որ Ադրբեջանի մաս է կազմում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցակետ տեղադրված չէ։
Այնուամենայնիվ, ցուցարարները մեղադրում են իշխանություններին՝ ազգային շահերը չպաշտպանելու մեջ։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել Ոստիկանությունից, ցույցի ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել։

