Հեզբոլա
Հեզբոլաը նոր գլխավոր քարտուղար է ընտրել
Լիբանանյան «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։ Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։…
Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին
ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթից հետո իսրայելական կողմը հարվածել է Բեյրութին, կա առնվազն 2 զոհ, 76 վիրավոր։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից ծխի մեծ ամպ է բարձրանում։ Իսրայելը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ «Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում…
Իսրայելն ու Հեզբոլաը կրկին հարվածներ են միմյանց
Լիբանանի հարավում շուրջ 500 մարդու կյանք խլած իսրայելական զանգվածային ռմբակոծությունից մեկ օր անց Իսրայելն ու «Հեզբոլա»-ը կրկին հարվածներ են փոխանակել։ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հեզբոլա»-ն հայտնում է անցած գիշեր Իսրայելի ութ թիրախների ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին, այդ թվում՝ սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զիքրոնում գտնվող պայթուցիկների գործարանի վրա հարվածի մասին։ Իսրայելական բանակը…
Մակրոնը Հեզբոլային կոչ է արել չսրել իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ողջ օրվա ընթացքում հեռախոսային բանակցություններ է անցկացրել Լիբանանի քաղաքական և ռազմական ղեկավարների հետ, հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը լիբանանցի ղեկավարներին խնդրել է իր ուղերձը փոխանցել «Հեզբոլա»-ի առաջնորդներին՝ կոչ անելով խմբավորմանը զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից։
Իսրայելը Հեզբոլային սպառնում է անհամաչափ պատասխան տալ
Իսրայելը սպառնում է անհամաչափ պատասխանի արժանացնել Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորման գործողությունները, եթե դրանց հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեն։ Այս մասին, ըստ ամերիկյան Axios կայքի, Իսրայելի կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են պաշտոնական Վաշինգտոնին։ «Եվս մեկ սայթաքման դիմաց «Հեզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու, կազմակերպությունն անհամաչափ գին է վճարելու, եթե դրա գործողությունները վնասեն քաղաքացիական անձանց», – նշել…
Հեզբոլան սպառնում է ուժեղացնել Իսրայելին հասցվող հարվածները
Եթե Իսրայելը շարունակի քաղաքացիական անձանց սպանությունները, «մենք կսկսենք հարվածել նոր թիրախների, որոնք նախկինում հարձակման չեն ենթարկվել», այսօր Բեյրութում հայտարարել է իրանամետ «Հեզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալան։ Նրա ելույթի պատճառը Լիբանանի տարածքում իսրայելական հարվածների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թվի կտրուկ աճն է։ Վերջին 48 ժամերին Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն ութ խաղաղ բնակիչ է զոհվել,…
Հեզբոլան 60 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին շուրջ վեց տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ հրթիռակոծության թիրախում էին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտները։ «Հեզբոլա»-ի այս հարձակումը պատասխան է իսրայելցիների կողմից Լիբանանի կենտրոնական շրջաններին այսօր հասցված հարվածների, որոնց հետևանքով շարժման երկու զինյալ է զոհվել։ Իսրայելական աղբյուրները տեղեկացրել էին,…