հեծանվի օր
Երևանում նշվել է հեծանվի համաշխարհային օրն ու հեծանվորդների ֆեդերացիայի 10-ամյակը
Հեծանվի համաշխարհային օրվա և Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվել է տոնական հեծանվաշքերթ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան…

