հեմոդիալիզ
Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները
Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո: Արցախի…
Դավիթ Սանասարյանը բաց նամակ է հղել Դատախազությանը՝ իր գործի վերաբերյալ
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են, Facebook-ի իր էջում բաց նամակ է հղել Դատախազությանը իր գործի վերաբերյալ: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի…
Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին, ասել է. «Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»: Հարց հնչեց նաև, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք…
Վանաձորի ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացիների բուժումը չի դադարեցվի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վանաձորի ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող քաղաքացիների խնդրին։ Գրառման մեջ ասված է. «Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ…



