fbpx
Առողջապահություն

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին, ասել է.

«Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»:

Հարց հնչեց նաև, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են:

«Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, և դա ոչ միան նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի»,- արձագանքեց նախարարը:

Կաշառք ստանալու պահին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է: Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պարագայում անմեղության կանխավարկածը հաշվի առնվեց և լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ նախարարի տեղակալի պարագայում կիրառվեց աշխատանքից ազատումը, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական է և ցանկացած պահի նա կարող է ազատվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ