Հենրիխ Մխիթարյան

  • «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է հղել «զինագործների» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հասցեին: 30-ամյա ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ 19-ամյա ֆուտբոլիստը քրտնաջան աշխատանքի դեպքում կարող է դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: «Գենդուզին 19 տարեկան է, նա պետք է մտածի ֆուտբոլի մասին: Ոչ բոլորն են այդ տարիքում Ֆրանսիայից տեղափոխվում «Արսենալ»: Կարծում եմ,…

    Մխիթարյան. Օգնում ենք Գենդուզիին խորհուրդներով
  • Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի «Վեսթ Հեմ Մ-23»-ի հետ հանդիպմանը: Մխիթարյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ ժամանակ լոնդոնցիները հաշվի մեջ առաջ…

    Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ
  • Բրիտանական «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր նախախաղային մարզում է անցկացրել թիմակիցների հետ, ինչը կապված է այսօր սպասվող կարևոր խաղի հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության 25-րդ փուլում «Արսենալն» այս երեկո հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մխիթարյանը «Արսենալի» խաղերին չի մասնակցում դեկտեմբերից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ գավաթային խաղում: «Արսենալի» թվիթերյան էջն այսօր հրապարակել է…

    Մխիթարյանն այսօր մարզվել է թիմակիցների հետ
  • «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը սխալ է որակել «Արսենալի»` Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերները գնելու որոշումը: «Չէի ասի, որ սա լավագույն տրանսֆերային պատուհանն էր «Արսենալի» համար: «Զինագործները» պետք է ավելի լավ աշխատեին դեռ նախորդ ամռանը: «Արսենալը» կորցրեց Ալեքսիս Սանչեսին` փոխարենը ստանալով Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերներն այն դեպքում, երբ նրանց կենտրոնական պաշտպան էր…

    Կարագեր. Արսենալը չպետք է ձեռք բերեր Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերները
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից մասնակցել «զինագործների» խաղին: Այս մասին գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: Ըստ ակումբի, վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցանկից Մխիթարյանի` կրկին խաղալու հնարավորությունը կգնահատվի առաջիկա հանդիպումից առաջ: Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով…

    Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթի» դեմ խաղին
  • Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ: «Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 30-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում: Հաղորդում է shantnews.am-ը։

    Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ
  • Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:

    Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից
  • Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

    Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը: Այս մասին գրում են անգլիական սպորտային էջերը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Նշվում է նաև, որ հայ կիսապաշտպանը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք, ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Անգլիայի…

    Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»/ Arsenal-ի/ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի/ Henrikh Mkhitaryan հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջ առողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ…

    Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
  • Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այս մասին հայտնում է Evening Standard-ը: Դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը մինչև 6 շաբաթ բաց կթողնի աջ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով: Մխիթարյանը վերջերս վերսկսել էր մարզումները մարզասրահում: Հունվարի 25-ին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ…

    Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղում․ Evening Standard
  • Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նույնպես շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը` իր Ինստագրամյան էջում տեղադրելով վերջինիս հետ լուսանկարներ։ Մեր ընտրանու կիսապաշտպանն այսօր դառնում է 30 տարեկան: Մխիթարյանը Օբամեյանգի հետ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ միասին պաշտպանում են «Արսենալի» գույները:

    Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին
  • Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր` հունվարի 21-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, Միկի: Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես:  Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- ասվում է «զինագործների» տարածած հաղորդագրության մեջ:

    Արսենալը շնորհավորել է Մխիթարյանին
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» կընդունի «Չելսիին»:  Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: Խաղը կսպասարկի Էնթոնի Թեյլորը, նրան կօգնեն Գարի Բեսվիկը և Ադամ Նանը: Չորրորդ պաշտոնյան կլինի Կրեյգ Պոուսոնը:  Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ ապաքինվում է վնասվածքից: Լոնդոնյան դերբիին ընդառաջ միջազգային մամուլը ներկայացրել է կողմերի հավանական մեկնարկային կազմերը. Տեղակացնում…

    Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր
  • Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում…

    Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա