fbpx
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի «Վեսթ Հեմ Մ-23»-ի հետ հանդիպմանը: Մխիթարյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ ժամանակ լոնդոնցիները հաշվի մեջ առաջ են եղել՝ 3։0 հաշվով:

Հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «զինագործներ»-ի պաշտոնական կայքին:

«Որոշ դադարից հետո ես վերադարձել եմ: Խաղացել եմ Մ23 թիմում և շատ ուրախ եմ: Հույս ունեմ, որ այևս վնասվածքներ չեմ ստանա և կշարունակեմ խաղալ:

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատում էին ինձ հետ: Բժշկական անձնակազմին, ֆիտնես մարզչին և բոլորին՝ նույնիսկ խաղընկերներիս: Նրանք ինձ աջակցում էին ամեն օր: Սա կյանք է, և ամեն ինչ էլ պատահում է. դու կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հույս ունեմ, որ ոչ ոք այլևս վնասվածք չի ստանա և թիմը կկարողանա կենտրոնանալ առաջիկա խաղերին:

Ցավոք, խաղն անավարտ մնաց, բայց առաջին խաղակեսը շատ լավն էր: Մենք կարող էինք բարելավել որոշ խաղային դրվագներ, բայց երեք գոլ խփեցինք, կարող էինք ավելի շատ խփել»,- ասել է Մխիթարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ