հետաձգում
Հետաձգվեց Եվրոպայի աթլետիկայի Մ18 աշխարհի առաջնությունը
Հուլիսի 16-ից 19-ը նշանակված Եվրոպայի աթելտիկայի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունը հետաձգվեց։ Այն տեղափոխվել է 2021 թվականին, սակայն մրցավայրը չի փոխվել․ այն կկայանա Իտալիայի Ռիետի քաղաքում։ Անցկացման նոր ժամեկտներ դեռևս չեն նշվում։
Հետաձգվել է Dota 2-ի աշխարհի առաջնությունը
Կորոնավիրուսի համաճարակը ազդեց նաև կիբերսպորտի վրա։ Այսպես, որոշում է կայացվել հետաձգվել օգոստոսին Սկոտհոլմում ծրագրված Dota 2-ի աշխարհի առաջնությունը։ Կազմակերպիչները աշխատում են մրցաշրջանը վերսկսելու ուղղությամբ, սակայն մրցաշարի առումով կա կասկած, որ այն 2021 թվականից շուտ չի անցկացվի։ An update on The International https://t.co/zVOIy0jWaX — DOTA 2 (@DOTA2) April 30, 2020
Գեղալողի մի շարք մրցումներ անորոշ ժամկետով հետաձգվել են
Հայտնի է դարձել, որ հետաձգվել են գեղալողի համաշխարհային շարքի մրցաշարի դեռևս չանցկացված փուլերը։ Ծրագրված է, ընդհանուր առմամբ, 9 փուլ։ Անցկացվել են միայն Ֆրանսիայում նշանակված փուլերը, քանի որ դրանք մինչև համաճարայի բռնկումն էին։ Իսկ Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների փուլերը, ինչպես նաև մեծ եզրափակիչը Կանադայում` հետաձգվել են անորոշ ժամանակով:
Չի կայանա Բեռլինի հայտնի մարաթոնը
Սեպտեմբերի 27 –ին Բեռլինում նշանակված հայտնի մարաթոնը չի կայանա։ Բանն այն է, որ քաղաքային իշխանությունները մինչև հոկտեմբերի 24 –ը արգելել են բազմամարդ հավաքույթները։ այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Բեռլինյան մարաթոնում 2018թ․ գրանցվել է համաշխարհային ռեկորդ։ Այն սահմանել է քենիացի Էլիուդ Կիպչոգեն՝ 2 ժամ 1 րոպե 39 վրկ․։ Անցյալ տարի այդ ցուցանիշին գրեթե մոտեցել…
Հետաձգվել են ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հետաձգել է ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը։ ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ դրանք տեղափոխվել են հաջորդ տարի։ Նշվում է նաև, որ կանանց տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19 -ի համավարակի վիճակից։
Հետաձգվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը
Մայիսի 7-ից 8-ը նախատեսված գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը հետաձգվել է։ Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետաձգվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար Մոնրեալում՝ մարտի 16-ից 22-ը։
2021 թվականի թիավարության աշխարհի առաջնությունը կարող է հետաձգվել
Թիավարության միջազգային ֆեդերացիան ( FISA ) ուսումնասիրում է Շանհայում 2021 թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք աշխարհի առաջնության ժամկետները հետաձգելու հնարավորությունը։ Օլիմպիական խաղերի տեղափոխման պատճառով առաջացել է քաոս։ Այն հարթելու պատճառով Չինաստանի մարզական օրացույցը, մեծ թվով փոփոխություններ կկրի։ FISA- ն առաջարկել է աշխարհի առաջնությունն անցկացնել մի քանի ամիս շուտ։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց
Սամբոյի բոլոր մայրցամաքային ֆեդերացիաները առաջնություններն ավելի ուշ ժամկետներում կանցկացվեն: Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան ուշադիր հետևում է իրավիճակին, կսպասի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկերից։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Տեղափոխվել են սեղանի թենիսի բոլոր միջազգային մրցաշարերը
Միջազգային մարզաձևերի գրեթե բոլոր ֆեդերացիաները ճշգրտում են 2020 – 2021 թթ․ մրցումային օրացույցը: Հաջորդ տարի անցկացվելիք օլիմպիական խաղերի հետաձգումը ստիպել է մարզական կազմակերպություններին վերանայել առաջիկա մրցաշրջանի մեկնարկները։ Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան ( ITTF ) տեղափոխել է բոլոր միջազգային մրցաշարերը: Աշխարհի թիմային առաջնությունը, նախ՝ մարտից հետաձգվեց հունիս։ Եվ ահա կրկին փոխվել է Ժամկետը։ Այն կանցկացվի սեպտեմբերի…
Օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված փաստաթուղթ է պատրաստվել
Միջազգային օլիմպիական կոմիտեն փաստաթուղթ է պատրաստել։ Այն ընդգրկում է առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ ՝ կապված Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ։ Ուշադրության են հրավիրում այն փաստի վրա, որ օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը փոխելը շատ բարդ և աշխատատար գործընթաց էր: Այդ ամենը նման էր հսկայական գլուխկոտրուկի , որտեղ կարևոր էին բոլոր մանրամասները և դրանք պետք էր…
Հրաձգության մրցաձևերից մեկի աշխարհի առաջնությունը 1 տարով հետաձգվեց
Հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը պետք կայանար Ֆրանսիայի Շատոր քաղաքում, հունիսի 9 -19 –ը։ Հայտնի պատճառներով այն տեղափոխվել է 2021 թ․։ Ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Հետաձգվեց նաև կանոէի աշխարհի առաջնությունը
Կանոէի միջազգային ֆեդերացիան մայիսին նախատեսված աշխարհի հերթական և դրան հաջորդող բաց առաջնությունները պաշտոնապես հետաձգել է։ Նույն ճակատագրին են արժանացել նաև մայիս – հուլիս ժամանակահատվածում Տոկիոյում նշանակված բայդարկա և կանոէ մարզաձևերի նախաօլիմպիական մարզական հավաքները։ Ֆեդերացիան ցանկանում է համոզվել , որ մարզիկները 6 – 8 ամիս նախապատրաստական շրջան կունենան և այդ ընթացքում կկարողանան անցկացնել ազգային առաջնություններ ու…
Հայտնի է, թե երբ կքննարկվի գեղասահքի հետաձգված աշխարհի առաջնության հարցը
Չմշկորդների միջազգային միությունը / ISU / գեղասահքի 2020թ․ աշխարհի հետաձգված առաջնության հարցը կքննարկի ապրիլի 16-ին։ Հիշեցնենք, որ այն պետք է կայանար Մոնրեալում ՝ մարտի 16-22- ը: Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Հետաձգվեց նաև ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Պրահայում՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա՝ նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։ Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները, այդ թվում՝ դասընթացները և սեմինարները։ Մարզումային և մրցումային գործընթացին վերաբերող հարցերը…
2 ընկերություններ վարկերի մարումը հետաձգել են 6 ամսով
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն…















