Հայտնի է դարձել, որ հետաձգվել են գեղալողի համաշխարհային շարքի մրցաշարի դեռևս չանցկացված փուլերը։
Ծրագրված է, ընդհանուր առմամբ, 9 փուլ։
Անցկացվել են միայն Ֆրանսիայում նշանակված փուլերը, քանի որ դրանք մինչև համաճարայի բռնկումն էին։ Իսկ Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների փուլերը, ինչպես նաև մեծ եզրափակիչը Կանադայում` հետաձգվել են անորոշ ժամանակով:

