հզոր երկրաշարժ
Հզոր երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ
Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը: Իշխանությունների տվյալներով` չորս մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 50-ը վիրավորում են ստացել: Ցնցումների էպիկենտրոնը` 7.2 մագնիտուդով, գտնվում էր կղզու արևելյան քիչ բնակեցված հատվածում: Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում գրանցվել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են UTC ժամանակով 23.59-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու Արևելյան Նուսա Տենգարա նահանգից 76 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը 31 կմ խորության վրա էր: Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել: Ինդոնեզիան՝ …


