հիմնանորոգել
Գավառի համայնքապետարանի աշխատակազմը հայտնել է, որ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն 304 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացվում է համայնքի բյուջեից, մնացած 50 տոկոսը՝ պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գավառ քաղաքի մշակույթի…
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Երևան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 1- կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արևելյան թևում։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8 500 քմ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի սեպտեմբերից, հոկտեմբերի 25-ի…
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3 200 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։ Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի…
Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ «Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի…